+374-11-560-000

Ընկերության մասին

AMS ընկերությունը հանդիսանում է անվտանգության և տեխնոլոգիական լուծումների ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Մեր գործունեությունը ներառում է տեսահսկման համակարգերի, ուղեփակոցների, դոմոֆոնների, աուդիո համակարգերի, մուտքի/ելքի վերահսկման, ահազանգման և հակահրդեհային համակարգերի, մետաղորսիչ և ռենտգեն սարքերի, ինչպես նաև LED էկրանների ներմուծում, վաճառք, տեղադրում և հետագա սպասարկում։

Ավելի քան 17 տարվա փորձը մեզ հնարավորություն է տվել ձևավորել վստահելի և պրոֆեսիոնալ գործընկերոջ համբավ՝ ապահովելով բարձրակարգ ծառայություններ և ժամանակակից լուծումներ տարբեր ոլորտների կազմակերպությունների համար։ AMS-ը համագործակցում է Հայաստանի խոշորագույն մասնավոր ընկերությունների, այնպես էլ ՀՀ պետական կառույցների հետ:

Մենք հանդիսանում ենք անվտանգության համակարգերի համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ մեր հաճախորդները ստանում են նորագույն տեխնոլոգիաների և բարձրորակ սարքավորումների հասանելիություն։ Մեր գործընկերների շարքում են՝  Hikvision, TP-Link, EZVIZ, Omada, Mikrotik, Fortinet, Dell։ Մեր թիմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ովքեր իրականացնում են սարքավորումների արագ և արդյունավետ տեղադրում, ծրագրավորում և տեխնիկական սպասարկում՝ ապահովելով համակարգերի անխափան և երկարաժամկետ աշխատանք։